ՀՀ քննչական կոմիտեն «Այբ» կրթական հիմնադրամի դեմ քրեական գործի վարույթը կարճելու որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով։

Նշվում է՝ խոսքն այն մասին է, որ 2018 թվականին Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել՝ կապված էր «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակում հնարավոր չարաշահումների հետ: ՀՀ քննչական կոմիտեի կայացրած որոշումը հստակորեն փաստում է, որ «Այբ»-ի կատարած որևէ անօրինական գործողություն չի հայտնաբերվել: