Աշխատանքային օրն ամփոփում ենք դրական լուրով՝ 20 օրական երեխայի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Նշենք, որ Մեղրիից դեկտեմբերի 9-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի շտապօգնության արտագնա բրիգադի կողմից բրոնխիոլիտ ախտորոշմամբ ՝ ծանր, թթվածնակախյալ վիճակով Երևան տեղափոխված նորածնի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա, փոքրիկը շարունակում է մնալ համալսարանական բժիշկների վերահսկողության տակ: