Հայաստանն ու Թուրքիան չարտերային չվերթներ կբացեն, РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նա նաև տեղեկացրել է, որ Երևանն ու Անկարան կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ՝ հարաբերությունները կարգավորելու համար։

«Առաջիկայում մենք Հայաստանի հետ կնշանակենք հատուկ ներկայացուցիչներ, որոնք քայլեր կձեռնարկեն [հարաբերությունները] կարգավորելու համար: Մենք նաև չարտերային թռիչքներ կբացենք Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ»,- ասել է նա։