Ամերիկացի գործարար, ինժեներ և միլիարդատեր Իլոն Մասկը դարձել է Time ամսագրի տարվա մարդ։ Այս մասին հաղորդվում է հրատարակության կայքում։

«Սա մի մարդ է, ով ձգտում է փրկել մեր մոլորակը և օգնել մեզ բնակեցնել նորը: Կատակասեր, հանճար, սադրիչ, հեռատես, արդյունաբերող, շոումեն, բամբասկոտ, Էդիսոնի, Բարնումի, Էնդրյու Քարնեգիի և Պահապաններից դոկտոր Մանհեթենի խելագար հիբրիդ … Նրա նոր SpaceX-ը առաջ է անցել Boeing-ից, որպեսզի գրավի Ամերիկայի տիեզերական ապագան: Նրա մեքենաների Tesla ընկերությունը վերահսկում է բազմամիլիարդանոց մեքենաների շուկայի երկու երրորդը, ինչը Մասկին դարձնում է 250 միլիարդ դոլարի կարողության սեփականատեր և պատմության ամենահարուստ անհատը»,- պարզաբանել է ամսագիրը։

Նշենք, որ Time-ի ընթերցողները տարվա մարդ են ընտրել Բրազիլիայի սկանդալային նախագահ Ժաիր Բոլսոնարոյին։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ երրորդը՝ կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկները:

1927 թվականից սկսած դեկտեմբերին Time-ի խմբագրությունը հայտարարում է «Տարվա մարդ» տիտղոսին արժանացած անձնավորության անունը: Նրա լուսանկարը տեղադրվում է ամսագրի շապիկին: Այս կոչմանն արժանանալու համար հստակ չափանիշներ սահմանված չեն: «Տարվա մարդ» է ճանաչվում նա, ով տարվա ընթացքում ամենաազդեցիկն է եղել հասարակության շրջանում՝ անկախ նրանից ազդեցությունը դրական է եղել, թե բացասական: