Սյունիքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը10:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև 2 հրշեջ–փրկարար Աղվանու հենակետից:

Պարզվել է, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել «Էկոբիլդինգ» ընկերությանը պատկանող UAZ Pickup մակնիշի ավտոմեքենայում: Այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը և ճանապարհային ոստիկանանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: