«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղությանը և ջանքեր է գործադրում Հարավային Կովկասում ցանկացած նոր պատերազմի վտանգը նվազագույնի հասցնելու համար», ասել է նախագահ Իլհամ Ալիևը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենսեմ Ստոլտենբերգի հետ ասուլիսում։

«Մենք պատրաստ ենք, մենք արդեն մի քանի հրապարակային հայտարարություններ ենք արել, որ պատրաստ ենք շրջել թշնամանքի էջը և աշխատել խաղաղության համաձայնագրի վրա», - երեքշաբթի օրը Բրյուսելում ասել է Իլհամ Ալիևը։

Նա ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանի եւ Շառլ Միշելի հետ այսօրվա հանդիպումը «շատ բան կհստակեցնի»։

Նրա խոսքով' Ադրբեջանը «հանձնառու է խաղաղությանը, կայունությանը, և իրենց ջանքերն ուղղված են տարածաշրջանում ցանկացած նոր պատերազմի ռիսկը նվազագույնի հասցնելուն»։

«Սրան հասնելու լավագույն միջոցը հաղորդակցությունների բացումն է, ակտիվ երկխոսության հաստատումը և նորից հարևան լինելուն սովորելը: Մեր քաղաքականությունը շատ բաց է և անմիջական, և ես հուսով եմ, որ եթե հայկական կողմից բարի կամքի դրսևորում լինի, մենք կարող ենք սկսել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի վրա աշխատել ու վերջ դնել թշնամանքին»,-ասել է Ալիևը:

Այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահը չի զլացել կրկին սպառնալիք հնչեցնել Հայաստանի հասցեին: