Ռուսաստանը պետք է շարունակի կատարելագործել և ուժեղացնել իր զինված ուժերը, աշխարհում ռազմական իրավիճակը շարունակում է բարդ մնալ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Սիրելի՛ ընկերներ, հենվելով վերջին տարիներին ստեղծված ամուր հենքի, գիտատեխնիկական հզոր հիմքերի վրա՝ մենք, իհարկե, պետք է շարունակենք կատարելագործել և հզորացնել մեր զինված ուժերը։ Մենք շարունակելու ենք դա անել, քանի որ ռազմական իրավիճակը աշխարհում շարունակում է բարդ մնալ։ Մի շարք տարածաշրջաններում մեծացել է հակամարտությունների ներուժը, ի հայտ են եկել լարվածության նոր օջախներ»,- ասել է Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում։