Թուրքական «Pegasus» ավիաընկերությունն սկսել է Ստամբուլ-Երևան երթուղով չվերթների նախապատրաստումը։ Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Ադրբեջանը»:

Թռիչքները կսկսվեն առաջիկա օրերին, ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն։

Նախարարը հայտարարել է նաև հայկական ընկերության՝ Երևան-Ստամբուլ թռիչքներ իրականացնելու ցանկության մասին։