Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքի կողմից նկարահանված «Նախագահ. Եզակի դիվանագիտություն» ֆիլմի նկարահանումներին, որը նվիրված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 60-ամյակին։

Ռուսաստանի ղեկավարն ասել է, որ Ադրբեջանի ներկայիս նախագահին հանդիպել է այն ժամանակ, երբ նա դեռ պետության ղեկավար չէր։ Այդ ժամանակ Ադրբեջանի նախագահն էր Հեյդար Ալիեւը։

«Եվ ես նրա հորը համարում եմ ականավոր քաղաքական գործիչ: Ոչ միայն անկախ Ադրբեջանի, ինքնիշխան, այսօրվա, այլ նաև մեր ողջ ընդհանուր նախկին պետության, մեր ընդհանուր հայրենիքի' Խորհրդային Միության: Նա Խորհրդային Միության խոշոր քաղաքական գործիչ էր: Եվ, Իհարկե, նա դարձավ ականավոր քաղաքական գործիչ իր հայրենիքի, Ադրբեջանի համար»,- հայտարարել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ երկրի ներկայիս ղեկավար Իլհամ Հեյդարովիչը շարունակում է իր հոր գիծը. դրանում կասկած չկա։

«Իլհամ Ալիևը շատ արժանիքներ ունի. հոբելյարների մասին միշտ այդպես են ասում, բայց, այնուամենայնիվ, հնարավոր է' դժվար է նրա հետ ինչ-որ հարցի շուրջ համաձայնության գալ, դա երբեմն բարդ գործընթաց է, հատկապես փոխգործակցության առանցքային հարցերի շուրջ, բայց եթե ինչ-որ հարցի շուրջ համաձայնության գաք, վստահ եղեք, որ այդ պայմանավորվածությունները կիրականացվեն: Սա չափազանց կարևոր հանգամանք է և չափազանց կարևոր բնավորության գիծ ցանկացած մարդու համար, բայց քաղաքականությամբ զբաղվող մարդու համար դա կրկնակի կարևոր է»,- ասել է Վլադիմիր Պուտինը։