Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի մամուլի հաղորդագրությունից։

Միջոցառմանը կմասնակցեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը: