Ռուսաստանը մտադիր չէ Արևմուտքի հետ հարաբերություններում վերադառնալ «երկաթե վարագույրին»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը կվերադառնա «երկաթե վարագույրին» Արևմուտքի հետ հարաբերություններում, Զախարովան պատասխանել է. «Մենք՝ ոչ»։