ՌԴ ԱԳՆ֊ն «2021 թվականի արտաքին քաղաքականության հիմնական արդյունքները» խորագրով ծավալուն ամփոփիչ զեկույց է հրապարակել, որում անդրադարձ է կատարվում ՌԴ ԱԳՆ֊ի ակտիվ միջամտությանը Հայաստան֊Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում։

Ռուսաստանը ակտիվորեն նպաստել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ ներառյալ այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են ադրբեջանահայկական սահմանի սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ դրա հետագա սահմանազատմամբ, ինչպես նաև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը Հարավային Կովկասում։ Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ Խորհրդատվական Տարածաշրջանային Պլատֆորմի կողմնորոշիչ հանդիպումը «3+3» ձևաչափով (անդրկովկասյան երեք պետությունները՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև երեք հարևան երկրները՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան)՝ առանց Վրաստանի մասնակցության»,֊ասվում է ՌԴ ԱԳՆ զեկույցում։