Օդերևութաբանները Սոչիի լեռներում առատ ձյուն են կանխատեսում, ինչի պատճառով՝ «փոթորկի վտանգի նախազգուշացում» է հայտարարվել։ Այն կտևի մինչև հունվարի 2-ը, հայտնում է Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Հյուսիսկովկասյան դաշնային պետական բյուջետային հիմնարկի «Կրասնոդարի կենտրոնական պետական հիդրոօդերևութաբանական ծառայության» տվյալներով՝ 2022 թվականի հունվարի 1- 2-ն ընկած ժամանակահատվածում Սոչիի լեռնային գոտում շատ առատ ձյուն է սպասվում»,֊ ասվում է հաղորդագրության մեջ։