Իտալիայում պատանիների շրջանում կավե թիրախ կրակելու բազմակի չեմպիոն Քրիստիան Գիլին որսի ժամանակ անզգուշաբար կրակել է ինքն իրեն և մահացել։ Նա 19 տարեկան էր, գրում է Daily Mail-ը։

Մարզիկը ընկերների հետ որս անելիս է եղել Տոսկանայի անտառում: Նա կռացել է՝ վերցնելու հրացանը և պատահաբար կրակել է իր որովայնին։

Գիլին շտապ հոսպիտալացրել են։ Նա վիրահատվել է, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տղայի կյանքը։