Հայաստանում հունվարի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347 հազար 84 դեպք, որից 333 հազար 412-ը'առողջացած, 8015-ը' մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4142 բուժառու:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 4811 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք, առողջացել է 101 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 630 հազար 763-ի: