Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը 15 օրով արձակուրդ է մեկնել:

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

1. Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2022 թվականի հունվարի 24-ից մինչև փետրվարի 7-ը ներառյալ:

2. Աշոտ Մարտիրոսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը: