Հունվարի 14-ին՝ ժամը 18:04-ին, երկրաշարժ է գրանցվել Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով: էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԻՆ-ից:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շորժա և Արտանիշ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ: