Ռուսական երեք Իլ-76 ինքնաթիռներ ՀԱՊԿ զորքերի հայկական ստորաբաժանումները Ղազախստանից տեղափոխել են մշտական տեղակայման կետեր: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին որոշմամբ՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ուղարկվել էին Ղազախստան՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար։

Ղազախստան մեկնած 100 հայ խաղաղապահները պահպանում էին Ալմաթիի քաղաքային հացի գործարանն ու «Բարեկամություն» ջրանցքը։