Հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։

Shamshyan.comի հաղորդմամբ՝ դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, իսկ մահացածն էլ 20-22 տարեկան տղա է։