ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի օգնականն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն է՝ Վահե Մակունցը: Իսկ մինչ այդ, երբ Պապիկյանը զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը, այն ժամանակ ևս Վահե Մակունցին նշանակել էր իրեն օգնական, սակայն Պաշտպանության  նախարար նշանակվելուց հետո նա ևս տեղափոխվել է ՊՆ։

Ավելի վաղ, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի  որոշմամբ Վահե  Մակունցն ազատվել էր փոխվարչապետի օգնականի պաշտոնից: 

Նշենք, որ ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալներով՝ Վահե Մակունցը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն է։