Հայաստանում հունվարի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 352 հազար 399 դեպք, որից 334 հազար 394-ը'առողջացած, 8028-ը' մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8454 բուժառու:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 4612 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 688 նոր դեպք, առողջացել է 176 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 679 հազար 525-ի: