Հունվարի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00–ի սահմանում Աբովյան քաղաքի Ռոսիայի, Օգոստոսի 23-ի փողոցների և Բարեկամության հրապարակի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 38-ամյա Էդվին Ղուլյանի վարած Chevrolet մակնիշի և 68-ամյա Ռուբիկ Սարիբեկյանի վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է: Տուժածներ չկան:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: