ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ին, 1983 թ. ծնված Ստեփանակերտ քաղաքի բնակչուհու կողմից ծառայողական պարտականություններն իրականացնող իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող Ա.Հ.-ի և Տ. Օ.-ի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից: