ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Հայկ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 1-ին Երևանում 2 հետիոտնի վրաերթի ենթարկելու փաստով, գրում է shamshyan.com-ը։

Այդ օրը՝ ժամը 13։00-ի սահմանում, Երևանի բնակիչը՝ 41-ամյա Արմեն Սարուխանյանը, իր վարած «Nissan» մակնիշի ավտմեքենայով Տիտոգրադյան փողոցի 127/1 հասցեի մոտ վրաերթ է ենթարկել հետիոտներ, Երևանի բնակիչներ, 68-ամյա Շողիկ Քալաշյանին և 86-ամյա Զինա Գրիգորյանին։

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրարերթի ենթարկվածներին տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։