Թուրքիան պատրաստ է ստանձնել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև միջնորդությունը, եթե նման անհրաժեշտություն առաջանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրված այցից հետո, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։

«Եթե հարգարժան պարոն Պուտինի Թուրքիա կատարած այցից հետո նման անհրաժեշտություն առաջանա, մենք պատրաստ ենք ստանձնել միջնորդությունը»,- ասել է Էրդողանը։

«Մենք հիմա Ռուսաստանի հետ ունենք երկկողմանի լուրջ հարաբերություններ։ Այդ հարաբերություններն արտառոց են, կարևոր են նաև դրա համար ձեռնարկվելիք քայլերը։ Ուստի, ես շատ եմ կարևորում պարոն Պուտինի հետ հանդիպումը։ Իհարկե կարևոր է նաև ուկրաինական թեման,֊ասել է Էրդողանը։