Ահազանգ է ստացվել «Շերեմետևո» օդանավակայանից չվերթներ իրականացնող 4 ինքնաթիռի եւ տերմինալի տարածքների ականապատված լինելու մասին։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ-ի արտակարգ իրավիճակների ծառայությանը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ահազանգն ստացվել է անանուն։

«Շերեմետևո օդանավակայան անանուն հաղորդում է ստացվել չորս չվերթ իրականացնող ինքնաթիռների եւ B տերմինալի՝ ընդհանուր օգտագործման տարածքի ականապատման մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը։