Վիտամին D-ի պակասն օրգանիզմում զգալիորեն մեծացնում է COVID-19-ից ծանր ընթացքի և մահվան վտանգը, պարզել են Բար-Իլան համալսարանի և Գալիլեայի բժշկական կենտրոնի գիտնականները: Այդ մասին գրում է Times of Israel-ը։

Հետազոտության հեղինակները պարզել են, որ վիտամիններն ի վիճակի չեն փոխարինել պատվաստանյութերին, սակայն, այնուամենայնիվ, օգնում են խուսափել կորոնավիրուսի վատթարագույն հետևանքներից։

Նրանք նշում են, որ թեև ուսումնասիրությունը կատարվել է մինչև «Օմիկրոնի» ի հայտ գալը, բայց այն կարևոր է նաև այս շտամի համար: Հետազոտության հեղինակը բացատրել է, որ վիտամին D-ն օգնում է բարձրացնել ընդհանուր իմունիտետը, որն ուժեղացնում է մարմնի պաշտպանությունը վիրուսային պաթոգեններից, որոնք «հարձակվում են» շնչառական համակարգի միջոցով: