ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:

Նշվում է, որ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հավելյալ քայլերը, որոնք ԱՄՆ-ն կարող է գործադրել երկու երկրների հարաբերությունների կարգավորման ջանքերին աջակցելու համար: