Ոստիկանության Մեղրիի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 9-ին Սյունիքի մարզի Մեղրիի մաքսակետի տարածքում Howo մակնիշի ավտոմեքենայի վարորդի խցիկում հայտնաբերված դիակի փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը ահազանգ է ստացվել ոստիկանության Մեղրիի բաժնում, որ նշված մաքսակետի տարածքում դի կա:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության Ագարակի բաժանմունքի հերթապահ խումբը:

Ոստիկանները Howo մակնիշի իրանական համարանիշներով ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ղոբադ Պիրիի դին:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: