Երեւանում, փետրվարի 12-ին, ժամը 15։50-ի սահմաններում Երևանի բնակիչ Մհեր Խչեյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ալեք Մանուկյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 33-ամյա Լիանա Դանիելյանին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Մ. Խչեյանն աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Կոտայքի մարզի ԳԳՄ տնօրեն։