Արցախի Հանրապետությունում փետրվարի 15-ին կատարվել է 457թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 180 դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ։

ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 52 վարակակիր: Գրանցվել է մահվան 1 դեպք։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 6502 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2059 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 24 դեպք է արձանագրվել: