Քաղաքական վերլուծաբան Գուրգեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ուկրայինա Դոնեցկ, Լուգանսկ հակամարտության մեջ Հայաստանին չեզոքության կոչ անողներին.

Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ պետությունների անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է, Ռուսաստանի Դաշնությունը նաեւ Հայաստանիի անվտանգության երաշխավորն է, իսկ 2020թ․-ի նոյեմբերի 9-ից հետո նաեւ Արցախի անվտանգության երաշխավորն է։
Մեծ աշխարհաքաղաքական պրոցեսներում Հայաստանի նման փոքր երկրները ինքնուրույն քաղաքականություն չեն կարող վարել եւ շատ բնական է, որ պետք է հարեն որեւէ աշխարհաքաղաքական բեւեռի։
Հայաստանը, ունենալով դարավոր հակամարտություն գերհզոր հարեւան Թուրքիայի հետ, որ չի էլ թաքցնում տարածքային եւ քաղաքակրթական ամբիցիաները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, պարտավոր է պահպանել ազնիվ միաբեւեռ աշխարհաքաղաքական դիրքորոշում Ռուսաստանի Դաշնություն հետ, որովհետեւ ակնհայտ է, որ եթե չլինեն հայ-թուրքական սահմանին կանգնած ռուս սահմանապահները Թուրքիան կներխուժի Հայաստանի տարածք։
Մի խոսքով ասած' մեծ աշխարհաքաղաքականության մեջ Հայաստան ռուսական շոքեքարշի հետեւից կապված վագոն է, որ կողմ կգնա Ռուսաստանը, նրա հետեւից պետք է գնա Հայաստանը, եթե Ռուսաստանը հանդիսանալով Դոնեցկի եւ Լուգանսկի անվտանգության երաշխավորը, ստիպված է կոնֆլիկտի մեջ մտնել Ուկրաինայի հետ, ուրեմն Հայաստանը չի կարող չեզոքություն պահպանել․ որ օրը Ռուսաստանը կճանաչի Դոնեցքի եւ Լուգանսկի անկախությունը, հաջորդ օրը Հայաստանը պետք է ճանաչի վերոնշյալ հանրապետությունների անկախությունը»,- գրել է նա։