Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը Ոստիկանության բաժիններում է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Օմբուդսմենը նշել է, որ այս պահին տեղի են ունենում առանձնազրույցներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի վայրից բերման ենթարկված անձանց հետ:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Հանրապետության հրապարակից ոստիկանները ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մոտ 20 անդամի են բերման ենթարկել՝ այդ թվում աղջիկների, որոնք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին մասնակցելու նպատակով ադրբեջանցի պատգամավորների՝ Երեւան այցելելու դեմ բողոքի ակցիա են անցկացրել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ։