ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելը և չեզոքությունը Կիևի և Մոսկվայի միջև հակամարտության լավագույն լուծումը կլինի։

«Այդ հարցի լավագույն լուծումը կլինի այն, որ արևմտյան երկրների մեր գործընկերները չկորցնեն այն, ինչ կոչվում է դեմքը, որպեսզի Կիևի ներկայիս իշխանություններն իրենք հրաժարվեն անդամակցել ՆԱՏՕ-ին, ըստ էության հավատարիմ մնան չեզոքությանը», - ասել է ՌԴ նախագահը։

Նա նաև առաջարկել է արևմտյան երկրներին ճանաչել Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչների որոշումը՝ վերամիավորվել Ռուսաստանի հետ, ինչպես եղավ Կոսովոյի հետ կապված իրավիճակում։ Պուտինն ընդգծել է, որ Ղրիմի բնակիչներին ոչ ոք զենքի սպառնալիքով կամ սվիններով չի քշել ընտրատեղամասեր, նրանք ինքնակամ են գնացել և կայացրել են Ռուսաստանի հետ վերամիավորվելու իրենց որոշումը։