Ուկրաինայի ապառազմականացման հատուկ գործողությունը թելադրված է ազգային շահերով և ապագայի նկատմամբ մտահոգությամբ, այնտեղ այլ նպատակներ չեն հետապնդվում, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, իրավիճակը շատ մտահոգիչ է, և, իհարկե, սա շատ, շատ բարդ հարց է, բայց, ինչպես ռուսներին ուղղված իր ուղերձում նախագահը բացատրեց, այս ամենը բխում է, իսկապես, մեր ազգային շահերից, սա թելադրված է մեր երկրի ապագայի մտահոգությամբ, և, իհարկե, իրականում մենք միայն նման նպատակներ ենք հետապնդում»,- ասել է նա։