Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային հարցը լուծել երկխոսության միջոցով՝ Մինսկի պայմանավորվածությունների հիման վրա։ Նրա խոսքով՝ այդ մասին նա ասել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին հեռախոսազրույցի ժամանակ։

«Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում անընդունելի են: Սա մարտահրավեր է միջազգային իրավունքին։ Երկու երկրներն էլ մեզ համար բարեկամ երկրներ են: Ես կոչ եմ անում Ռուսաստանին և Ուկրաինային հարցը լուծել երկխոսության միջոցով, Մինսկի համաձայնագրերի հիման վրա, ես այս մասին խոսել եմ նաև ՌԴ նախագահ Պուտինի հետ մեր հեռախոսազրույցների ժամանակ»,- ասել է Էրդողանը։