Ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմակայանի տարածքը։

Այս տեղեկությունը УНИАН -ին տված մեկնաբանությունում հաստատել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Նրա խոսքով՝ կայանը «ներկայումս վտանգի տակ է, կա սադրանքների վտանգ»։

Ավելի վաղ Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարի խորհրդական Ալենա Շևցովան Ֆեյսբուքում գրել էր. 

«Ռուսները գրավել են Չեռնոբիլի կայանը։ Կայանի անձնակազմը պատանդ է պահվում։ Դա սպառնում է ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի անվտանգությանը»: