Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինա ներխուժման մեկուկես օրվա ընթացքում ոչնչացվել է նաև 80 տանկ, 516 զրահամեքենա, 10 ինքնաթիռ և 7 ուղղաթիռ, այս մասին հայտնում է Korrespondent.net-ը։
«Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր զոհվել է Ռուսաստանի 2800 քաղաքացի, այսօր հայտարարել է պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
Այսպիսով, հրապարակված տվյալների համաձայն, Ռուսաստանի Դաշնության կորուստները կազմել են.

80 տանկ
Տարբեր տեսակի 516 զրահամեքենա
10 ինքնաթիռ
7 ուղղաթիռ
2800 անձնակազմ։
Նշենք, որ ռուսական կողմը չի հաստատել այս տեղեկությունը: