Թուրքիան դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային՝ խնդրելով օդային միջանցք բացել իր քաղաքացիների տարհանման համար: Այս մասին թուրքական NTV-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Մենք այս պահին բանակցում ենք ավտոբուսային ընկերությունների հետ: Սակայն հետ վերադառնալ ցանկացող անձանց թիվը շատ է: Մենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի մոտ հանդես ենք եկել նախաձեռնությամբ՝ բացելու օդային միջանցք: Պատրաստ ենք նաև տարհանել քաղաքացիներին ծովով»,- ընդգծել է նա:

Չավուշօղլուն հայտնել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է սերտ կապի մեջ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկիի հետ: Նա վերահաստատել է իրենց պատրաստակամությունը երկու նախագահների հանդիպում կազմակերպելու Թուրքիայի տարածքում: