Ռեյկյավիկում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Նոսկովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Իսլանդիայում Ռուսաստանի հյուպատոսության վրա հարձակում է տեղի ունեցել։

Նա ընդգծել է, որ դեսպանատան հյուպատոսական բաժնի շենքի մոտ հանրահավաքներ են տեղի ունեցել։ Նա շեշտել է, որ հանրահավաքներն անցել են առանց հասարակական կարգը խախտելու, սակայն հանրահավաքի մասնակիցներից մեկը կոտրել է դարպասը և փորձել տապալել տեսախցիկը, նրան տարել են ոստիկանություն։

«Մենք մշտապես ստանում ենք և՛ վիրավորանքներ, և՛ սպառնալիքներ դեսպանատան էլեկտրոնային հասցեին»,- ասել է դեսպանը։