Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղը հրավիրում է  մասնակցելու մաթեմատիկայի միջազգային առցանց օլիմպիադային՝ նվիրված Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղի 20-ամյակին:

Օլիմպիադայի կազմակերպիչներն են Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղը Recoursio Academy կրթական առցանց հարթակի հետ միասին։

Օլիմպիադայի պաշտոնական կայքն է https://go.recoursio.org/olympiad

Օլիմպիադան անցկացվում է «Մաթեմատիկա» առարկայից թեսթերի լրացմամբ, որն անցկացվելու է 2022 թ. մարտի 14-ին ժամը 12:00-ից մինչև մարտի 25-ը Երևանի ժամանակով (GMT+4) ժամը 18:00–ը:

Մասնակցության գրանցումն իրականացվում է էլեկտրոնային տարբերակով՝ https://go.recoursio.org/signup

Օլիմպիադայի ավարտին մասնակիցները կստանան մասնակցի ՎԿԱՅԱԿԱՆ:

Ավտոմատ համակարգը կորոշի 10 հաղթողներին, նրանց սպասում են մրցանակներ մեր գործընկերներից https://go.recoursio.org/olympiad

Օլիմպիադային մասնակցությունն անվճար է: