ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորության հարցը պետք է որոշեն դաշինքը և Կիևը։ Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։

Ամերիկացի առաջնորդի կարծիքով' դա, «անշուշտ», Հյուսիսատլանտյան դաշինքի ու Ուկրաինայի որոշելիքն է։ Միևնույն ժամանակ, մեկնաբանելով Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը, Բայդենը պնդել է, որ դրա ընթացքում դիտավորյալ հարվածներ են հասցվել բնակելի թաղամասերին։