Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները տեղի կունենան մարտի 3-ին։ Ռուս-ուկրաինական բանակցություններին դեռ վաղ է գնահատական տալ, համոզված է նա։
ՌԴ ԱԳ նախարարը վստահ է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի լուծումը կգտնվի։ «Իհարկե, լուծում կգտնվի [Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված], ես կասկած չունեմ։ Այն պայմանները, որոնք մեզ համար նվազագույն են, հայտնի են։ Դրանք քննարկվում են, այդ թվում՝ ուկրաինական կողմի հետ բանակցություններում, ինչպես դա եղավ Գոմելում և ինչպես պետք է լինի այսօր»,- ասել է նա ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Նրա կարծիքով՝ կասկած չկա, որ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը ազդանշաններ է ստանում Վաշինգտոնից։ «Կրկին ուկրաինական թիմը որոշ պատճառներ է գտել այդ բանակցությունները հետաձգելու համար: Իհարկե, նրանք հրահանգներ են ստանում Վաշինգտոնից, դրանում կասկած չկա: Այս երկիրը լիովին կախյալ վիճակում է»,- ասել է նա:

Ուկրաինայում տիրող իրավիճակը հոլիվուդյան մարտաֆիլմ չէ, որտեղ կա բացարձակ չարություն և բացարձակ բարիք, նշել է Լավրովը։