Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ասել է, որ «ուկրաինացի ազգայնականների հրամանատարների ղեկավարների համար» գլխագին է հայտարարել, նա բացատրել է, որ այս հայտարարությունն անում է որպես կամավոր՝ ռուս հայրենասերների անունից։

«Գլխագին է հայտարարված ուկրաինացի ազգայնականների՝ բանդերականների, Ազովի, Դուդաևի շեյթանների գումարտակի հրամանատարների համար։ Ես դա ասում եմ ոչ թե որպես պաշտոնյա, այլ որպես կամավոր Ռուսաստանի հայրենասերների անունից, նույն կամավորների, ովքեր ունեն ֆինանսական հնարավորություններ և ովքեր ցանկություն են հայտնել 500 հազար դոլար վճարել յուրաքանչյուր հրամանատարի համար»,- գրել է Կադիրովը։

Բացի այդ, Չեչնիայի շրջանի ղեկավարը դիմել է Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարությանը և անվտանգության ծառայությանը՝ կոչ անելով «չվախենալ բանդերականներից»։

«Ռուս զինվորականների կողքին պետք չէ վախենալ: Ընդհակառակը, դուք միայն կարագացնեք գործընթացը՝ առանց բանակի և խաղաղ բնակչության շարքերում կորուստների, առանց քաղաքների ավերման»,- ասել է նա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ըստ Կադիրովի, պատասխանատու է ուկրաինացի զինվորների մահվան համար, ուստի նա պետք է «մտածի այդ մասին»։