Այսօր՝ մարտի 4-ին, մերկասառույցի պատճառով հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում իրանական համարանիշներով Scanya մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 175 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Վարորդը, ով Իրանի քաղաքացի Խաշնաթ Ռահիմն էր, տեղում մահացել է։