ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ.

✓218 նոր դեպք
✓3014 թեստավորում
✓695 առողջացած
✓14 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 008 դեպք, որոնցից 404 993-ը՝ առողջացած:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8516 դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2 909 913 թեստավորում: