Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկացած երկրի՝ Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտի մտցնելու որոշումը կդիտարկի որպես ռազմական հակամարտության մասնակցություն։

«Հիմա մենք լսում ենք, որ անհրաժեշտ է ոչ թռիչքային գոտի մտցնել Ուկրաինայի տարածքում։ Դա անհնար է անել հենց Ուկրաինայի տարածքում, դա հնարավոր է միայն որոշ հարևան պետությունների տարածքից։ Բայց այս ուղղությամբ ցանկացած շարժում մեր կողմից կդիտարկվի որպես զինված հակամարտությանը մասնակցություն այն երկրի կողմից, որի տարածքից սպառնալիքներ կստեղծվեն մեր զինվորականների համար»,- ասել է Պուտինը։