Ինչպես քիչ առաջ հայտնեց ՊՆ-ն, մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։

Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

ԼՈՒՐԵՐ.com -ին հաջողվեց պարզել, որ զոհված Հրաչ Մանասարյանը 34 տարեկան էր, Գորիս համայնքի Ակներ բնակավայրից: Նա 2 անչափահաս տղաների հայր է: 

Իր լուսանկարներից մեկում Հրաչ Մանասարյանը գրել էր.

«Հաղթանակը չեն մուրում, այն նվաճում են»: