Ուկրաինան լռության ռեժիմ է հայտարարել Սումա-Պոլտավա մարդասիրական միջանցքի երթուղում: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը:

«Պայմանավորվածություն ունենք Կիևի ժամանակով ժամը 9:00-ին լռության ռեժիմի մեկնարկի մասին: Մենք հայտարարում ենք լռության ռեժիմ», - ասել է Վերեշչուկը:

Ավելի, վաղ, Ուկրաինայում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգման շտաբը հայտարարել է, որ մարտի 8-ին' Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից սկսած լռության ռեժիմ են հայտարարել' Կիևից, Խարկովից, Չերնիգովից, Սումից, Մարիուպոլից խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար:

Հաղորդագրության մեջ նշվում էր, որ մարդասիրական միջանցքների բացման մասին Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչները պայմանավորվել են Բելառուսում կայացած բանակցություններում:

Ավելի ուշ, Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ Ուկրաինան հավանություն է տվել Սումի-Պոլտավա մարդասիրական մեկ միջանցքի մասով, այլ երթուղիներ չեն համաձայնեցվել: