Չինաստանի կառավարությունը կոչ է անում անհապաղ հրապարակել Ուկրաինայում տեղակայված ռազմական կենսաբանական լաբորատորիաների և վիրուսների մասին տվյալները: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաաո Ցզիյանը:

Նա նշել է, որ Ուկրաինայի տարածքում գործում էին 26 ամերիկյան լաբորատորիա և նման այլ օբյեկտներ:

«ԱՄՆ-ն որպես լաբորատորիաներին վերաբերող առավել շատ տեղեկություններ ունեցող կողմ, պետք է հնարավորինս շուտ բացահայտի համապատասխան տվյալները, այդ թվում' այնտեղ գտնվող վիրուսների և դրանց հետազոտությունների էության մասին», - նշել է նա:

Չժաաո Ցզիյանի խոսքով' հանուն Ուկրաինայի և հարևան տարածաշրջանների բնակիչների առողջության Չինաստանը նաև կոչ է անում համապատասխան կողմերին ապահովել այդ լաբորատորիաների անվտանգությունը: